World News

Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է ակումբում իր ապագայի մասին:

«Մենք խոսեցինք պայմանագրի մասին անցյալ ամառ, բայց հետո ես վնասվածք ստացա և բանակցելու տրամադրություն չունեի։ Ես պետք է վերադառնամ խաղադաշտ և նորից վերգտնեմ ինձ: Այստեղ շտապելու կարիք չկա։ Ես ոչ մի անհարմարություն չեմ զգում։

Գվարդիոլային ակումբում պահելը կարող է օգնել։ Բայց, հավանաբար, Պեպը կփոխի իր միտքը և կասի. «շնորհակալություն, Կևին, ժամանակն է գնալու»: Առայժմ ես չեմ կարող ձեզ այլ պատասխաններ տալ, քան այն, ինչ հիմա ունեմ: Եթե նորից թիմի հետ բանակցություներ չլինեն ապա, սա կլինի իմ վերջին մրցաշրջանը այստեղ»,- դե Բրույնեի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Ընթացիկ մրցաշրջանում դե Բրույնեն Պրեմիեր լիգայի 9 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Читайте на 123ru.net