ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչու
Լույս նոյեմբերի 26-ի գիշերը ՌԴ-ն Վորոնեժի և Կուրսկի մարզերից «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինային, ինչպես նաև արձակել ռեկորդային թվով՝ 188 հարվածային անօդաչու թռչող սարքեր, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:
Ռուսական գրոհը հետ մղելու գործում ներգրավվել են Ուկրաինայի ռազմաօդային և պաշտպանության ուժերի ավիացիան, զենիթահրթիռային ստորաբաժանումները, էլեկտրոնային պատերազմի տեխնիկան և շարժական կրակային խմբերը։
Երեքշաբթի ժամը 09:00-ի դրությամբ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հակառակորդի 76 անօդաչու սարք է խոցել Կիևում, Չերկասիում, Կիրովոգրադում, Չեռնիգովում, Սումիում, Խարկովում, Պոլտավայում, Ժիտոմիրում, Խմելնիցկիում, Վիննիցայում, Չեռնովցիում, Տերնոպոլում, Ռիվնեում, Զապորոժյեում, Օդեսպրոպետրովսկում։
Ուկրաինայի պաշտպանության ուժերին չի հաջողվել որսալ «Իսկանդեր-Մ» չորս հրթիռները։