World News

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է Թրամփի դեմ դաշնային գործերը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային գործերը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է հանրապետական անցումային թիմի հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունը՝ որոշումն անվանելով «օրենքի գերակայության մեծ հաղթանակ»։

«Արդարադատության նախարարության այսօրվա որոշումը վերջ է դնում նախագահ Թրամփի դեմ հակասահմանադրական դաշնային գործերին», - ասել է Չունը։

Նա հավելել է, որ Թրամփը և նրա կողմնակիցները ձգտում են անհապաղ դադարեցնել արդարության քաղաքական կիրառումը և հույսը դնում են երկրի միավորման վրա։

Թրամփի դեմ նախկին դաշնային մեղադրանքները կապված էին 2020 թվականի ընտրություններին ենթադրյալ միջամտության և գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու հետ: Թրամփին փաստացի մեղադրում էին, չնայած 2020 թվականի ընտրություններում իր պարտությանը, իշխանությունն անօրինական կերպով պահելու փորձի համար։ Հանրապետականին առաջադրված ամենածանր հանցագործության համար առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն է։

Читайте на 123ru.net