World News

Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել և Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:

Երբ նրան հիշեցրել են, որ իրենք ԱԺ են եկել Փաշինյանին հեռացնելու, ասել է. «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք` Փաշինյանին հեռացնեի՞նք»: Իշխան Սաղաթելյանն էլ արձագանքեց, որ իրենց օրակարգը նույնն է՝ իշխանափոխությունը, և Նազարյանի հարցն առաջիկայում խմբակցությունը կքննարկի, և քայլեր կձեռնարկվեն։ Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը քոչարյանական թևի ներկայացուցիչ է»։

Մանրամասները՝ այստեղ:

Читайте на 123ru.net