World News

«Կրասնոդարը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Տյումենին». Գեորգի Հարությունյանը մասնակցեց խաղին

«Կրասնոդարը» Ռուսաստանի Գավաթի 1/4 եզրափակիչի առաջին էտապում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Տյումենին»։

Տյումենում տեղի ունեցած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով։ Խաղի ընթացքում «Տյումենը» պարտվում էր 0:3 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆյոդոր Սմոլովը, ևս մեկ գոլ խփեց Դանիլ Կոզլովը։ Տյումենյան թիմում դուբլ ձևակերպեց Ստանիսլավ Պորոյկովը, մեկ գոլ խփեց Դենիս Տկաչուկը։

11-մետրանոց հարվածաշարում «Կրասնոդարը» հաղթեց 4:2 հաշվով։

«Ցուլերի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Նշենք՝ Հայաստանի ազգային հավաքականի մյուս խաղացող Էդուարդ Սպերցյանը բացակայում էր «Կրասնոդարի» հայտացուցակից:

Читайте на 123ru.net