World News

Հալանդը ՉԼ-ում խփած գոլերի քանակով թոփ-15-ում է՝ առաջ անցնելով Դրոգբայից և Սալահից

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի՝ «Ֆեյենորդի» հետ խաղում (3:3) դուբլի հեղինակ է դարձել։

24-ամյա հարձակվողը խփել է իր 45-րդ և 46-րդ գոլերը մրցաշարում և մտել է լավագույն 15-յակ՝ մրցաշարի պատմության մեջ խփած գոլերի քանակով՝ ներառյալ եվրագավաթների շրջանը:

Հալանդը շրջանցել է «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբային (44 գոլ) և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին (45)՝ հավասարվելով «Բենֆիկայի» լեգենդ Էուսեբիոյին և «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիին (46-ական):

Աղյուսակում 11-12-րդ տեղերը կիսող Անդրեյ Շևչենկոն և Զլատան Իբրահիմովիչն իրենց ակտիվում ունեն 48-ական գոլ։

Читайте на 123ru.net