World News

2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա

2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա: Այս մասին հայտնել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:
• Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ,
• մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։

Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438,387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախորդ երկու տարիներին համարժեք սուբսիդավորմամբ չեզոքացնում էր սպառողների կողմից վճարվող շուրջ 200 դրամը գերազանցող շուրջ 6 դրամը։

Читайте на 123ru.net