World News

Կոբախիձե․ «Հեղափոխության հերթական փորձը տապալվել է»

«Հեղափոխության հերթական՝ արդեն չորրորդ փորձը տապալվել է», - այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։


«Վերջին չորս տարիներին մենք չորս նմանատիպ փորձերի ենք բախվել։ 2022 թվականի հունիսին, երբ մեզ ԵՄ թեկնածու պետության կարգավիճակ չշնորհեցին, առաջին փորձն էր։ Այն ժամանակ արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները դուրս եկան քաղաքական թատերաբեմ և պահանջեցին կառավարության հրաժարականը։ 2023-ի գարնանը երկրորդ փորձն էր, 2024-ի գարնանը՝ երրորդը։ Այժմ էլ ահա հեղափոխության չորրորդ տապալված փորձն է», - նշում էր Կոբախիձեն՝ պնդելով, թե հեղափոխության այս մի փորձը նախորդներից «ամենաթույլն է»։


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի օր է՝ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում ի նշան բողոքի Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու իշխանությունների որոշման։


Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անցած օրերին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ բերման ենթարկելով ցույցերի ավելի քան 200 մասնակցի։






 


 

Читайте на 123ru.net