Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի ազգային հեռուստաընկերությանը․ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին: Անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանը, դրան նախորդող իրադարձություններին, որոնց հետևանքով հայերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող գործընթացների` միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց լինելուն, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, այդ ոլորտում