«Լիդիան Արմենիա»-ից պնդում են, թե Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի արդեն եկող տարվա աշնանից
Չնայած 150 միլիոն դոլարի ներդման բացակայությանը՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունից պնդում են, թե Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի արդեն եկող տարվա աշնանից։ Հանքարդյունաբերական ընկերությունն այժմ բանակցում է հայաստանյան բանկերի հետ անհրաժեշտ գումարը ներգրավելու համար։
Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ բանակցությունները նախատեսում են ավարտել հունվարին։ Հայկ Ալոյանն այսօր հավաստիացրեց, թե «Լիդիան»-ը շահագործման համար անհրաժեշտ մյուս 100 միլիոն դոլարն արդեն ունի, թե որտեղի՞ց նման ահռելի...