Ոստիկանությունը նախաքննական մարմին է ուղարկել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում
ՆԳՆ ոստիկանությունը ժամը 20:00-ի դրությամբ նախաքննական մարմին է ուղարկել Գյումրիի և Փարաքարի ընտրություններին առնչվող ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումներից մեկը վերաբերում է քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելուն, մեկը՝ խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելուն, երկուսը՝ քվեարկության գաղտնիությունը...