Նատալի Շուարդն ընդգծել է Հայաստանի հետ DCAF-ի գործընկերության կարևորությունը անվտանգային ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարդի հետ՝ քննարկելու անվտանգության ոլորտի կառավարման բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։ Շնորհավորելով DCAF-ին 25-ամյակի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնին պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության համար՝ բարձր գնահատելով Հայաստանի անվտանգության ոլորտի