World News

«Նուբարաշեն»-ում գրանցված մահվան դեպքով վարույթը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով. Factor

Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնաշեն պարանի միջոցով ինքնասպան եղած 52-ամյա դատապարտյալ Զ.Խ-ի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրիլի 20-ին դատապարտյալի ինքնասպան լինելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ինքնասպանության հասցնել, որն իրականացվել է ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի նկատմամբ) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- FactorTV-ին փոխանցեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նշենք, որ տվյալ հոդվածը նախատեսում է պատիժ մեկից չորս տարի ժամկետով:

Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցած ինքնասպանության դեպքն անցնող 4 ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում մահվան 9-րդ դեպքն է։ Դրանցից 5-ի դեպքում կալանավորը/դատապարտյալը, նախնական վարկածով, գործել է ինքնասպանություն։

The post «Նուբարաշեն»-ում գրանցված մահվան դեպքով վարույթը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте