Էդգար Ղազարյան. «Իսկ ո՞վ է ասում, որ դատավորներին չի կարելի քննադատել, ո՞վ է ասում, որ մարդը եթե դատավոր է, դատախազ է, պետք է նրա մասին միայն լավն ասել»
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության եւ ՍԴ մասին օրենքով: Եթե նրանք կայացնում են որոշում ու ես կարդում եմ այդ որոշումը, ասում եմ՝ դու այդ որոշումը կայացնելու իրավունք չունեիր: Ու համեմատում եմ, ասում, որ նույն փաստաթուղթը Ադրբեջանում չի անցել վավերացման գործընթաց, այնտեղ ՍԴ-ն դա քննության առարկա չի դարձրել, դուք ինչի՞ եք սա վարույթ ընդունել: Ուրեմն, դուք գուցե ունեցել եք այլ մտադրություններ: Եվ գնահատական եմ տալիս այդ մտադրությանը: Դա տեղեկություն չէ դատավորի մասին, դա կարծիք է նրա գործողությունների վերաբերյալ»,-ասաց Էդգար Ղազարյանը