World News

Wildberries-ի պարզաբանումը՝ առաքման արժեքի վերաբերյալ

Լրատվամիջոցներում Wildberries մարքեթփլեյսի առաքման հետ կապված հրապարակումների առնչությամբ հայտնում ենք հետևյալը․ առաքման ծառայության վճարը նախկինում ևս եղել է, պարզապես այն ներառված էր ապրանքի ընդհանուր արժեքի մեջ։ Թափանցիկության մակարդակը բարձրացնելու նպատակով, ընկերությունը որոշում է կայացրել առաքման արժեքը ներկայացնել  առանձին տողով։ Սա օգնում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գնորդներին ավելի հստակ պատկերացում կազմել, թե ինչի համար են վճարում՝ տեսնելով առանձին ապրանքի և առաքման արժեքները։

Читайте на сайте