ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշումը չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից. հայտարարություն
«ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» և «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությունների համատեղ հայտարարությունը ՀՀ Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման ընդունման վերաբերյալ Մենք՝ մեկից ավելի ուղղություն սպասարկող գործող տեղական ավիափոխադրողներս, ցանկանում ենք արտահայտել մեր խոր մտահոգությունը՝ կապված ՀՀ Կառավարության կողմից ս․թ․ ապրիլի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն