World News

Չինաստանի նորանշանակ դեսպանի նման ընդունելությունը կամ դիտավորություն է, կամ դիվանագիտական ապիկարություն. Անի Սամսոնյան

Հայաստանում երկար ժամանակ Չինաստանը դեսպան չուներ, և նորանշանակ դեսպանի հավատարմագրերը արտգործնախարարի տեղակալի մակարդակով ընդունելը Անի Սամսոնյանի գնահատմամբ «կամ հիմար դիտավորություն է,կամ դիվանագիտական ապիկարություն»։

Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամիսներ հետո վերջապես Հայաստանում Չինաստանի նոր նշանակված դեսպանի հավատարմագրերը արտգործնախարարի տեղակալի մակարդակով ընդունելը հիմար դիտավորություն է,թե՞ դիվանագիտական ապիկարություն։Եթե նույնիսկ նախարարը երկրում չէր, կարելի էր սպասել։Ու պետք չի նվնվալ,որ Չինաստանը Ադրբեջանի հետ ավելի լուրջ հարաբերություններ կառուցելու նպատակներ ունի։Բա ձեր նպատակը որն է ընդհանրապես»։

Հիշեցնենք,որ այսօր Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին:

The post Չինաստանի նորանշանակ դեսպանի նման ընդունելությունը կամ դիտավորություն է, կամ դիվանագիտական ապիկարություն. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте