Վրաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Երևան
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
Հայաստանի նախագահի նստավայրում վաղը՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց...