Մասնակցում եք Մոսկվայի շքերթներին, բայց դիմում եք ԵՄ-ին միանալու համար․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։
Մայիսի 28-ին, Տալինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, էստոնացի լրագրողը հարց է ուղղել Հայաստանի վարչապետին՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության հակասություններին։
Լրագրողը մասնավորապես նշել է.
«Դուք մասնակցում եք Մոսկվայի շքերթներին, բայց դիմում եք ԵՄ-ին միանալու համար։ Ինչպե՞ս եք բացատրում նման հակասությունը»։
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները բոլոր գործընկերների հետ՝ այդ թվում Եվրոպական Միության, Ռուսաստանի և այլ երկրների հետ՝ առաջնորդվելով ազգային շահերով։
Տեսանյութը՝ Factor TV
The post Մասնակցում եք Մոսկվայի շքերթներին, բայց դիմում եք ԵՄ-ին միանալու համար․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.