«Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ասում է՝ Փաշինյանի ժամանակը սպառված է, պահը՝ հասունացած». Վահան Բաբայան
«Ի՞նչ վատ է, թող անեն, թող պայքարեն, բոլոր հնարավոր միջոցները փորձեն, հետևապես՝ նախապես քննադատել, ասել, թե գործընթացը լուրջ չէ, սխալ է։ Գնդակը հիմա Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դաշտում է, որովհետև, բնական է, որ ՔՊ-ն չի միանալու այս նախաձեռնությանը։ Փաստ է մեկ բան՝ ընդդիմության գործառույթների մեջ է մտնում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը, ինչն այս ընդդիմությունը երբեք չի արել»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ քննադատելով հանդերձ՝ ընդունում է, որ հավանականությունը շատ փոքր է, որ ընդդիմությունը, եթե անվստահության գործընթաց սկսի, ՔՊ-ն կհանձնի Փաշինյանին։