Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
1lurer.am-ի տեղեկություններով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում երեկ ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։
The post Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.