Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետությանը՝ ամերիկյան լոբբիստական ընկերություն վարձելուց հետո
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյան լոբբիստական ընկերություն՝ իր շահերը Միացյալ Նահանգներում առաջ մղելու համար։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում վարձել էր մեկ այլ լոբբիստական ընկերություն, բայց միայն կարճ ժամանակով։ Նման ընկերությունների արժեքի գնահատման կամ ըմբռնման բացակայության պատճառով Հայաստանի ղեկավարները դժկամ էին ներդնել անհրաժեշտ գումարներ նման մի ընկերություն վարձելու համար։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում մարդկանց մեծ մասը, ներառյալ ամերիկահայերը, քիչ է գիտակցում լոբբիստական ընկերությունների կարևոր