Հայկական սխրանքը հաղթանակածների աչքերով. Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է քննարկում` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին
2025թ. մայիսի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետի մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսական ծրագիրը և Իրավագիտության մագիստրոսական ծրագրերը համատեղ անցկացրեցին հիշարժան միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի (1941–1945 թթ.) 80-ամյակին։ Միջոցառումը բացառիկ հարթակ էր սերունդների միջև երկխոսության համար՝ ուսանողներին ընձեռելով եզակի հնարավորություն՝ հանդիպելու և շփվելու վետերանների հետ, որոնցից յուրաքանչյուրը հատել է