World News

Չարագործը ՔԿ շենքում է մնացել մոտ 16 ժամ. 590.000 դոլարի հափշտակության առաջին փորձը եղել է դեկտեմբերին. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով։ Պարզվում է՝ այն եղել է շենքի 6-րդ հարկում  պահվող միակ գումարը, որի մասին իմացել են վարչության բոլոր քննիչները։ Ընդ որում՝ այն  պահվել է ամիսներ շարունակ։ Գումարը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո։

«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գողության առաջին փորձը արձանագրվել է դեռեւս 2024 թվականի դեկտեմբերին ու դեպքի առթիվ անգամ վարույթ կա նախաձեռնված։ Բայց ՔԿ-ին կարծես թե չի մտահոգել նման մեծ գումարի առկայությունը շենքում ու ոչ էլ գողության փորձը, այլապես կձեռնարկեին փոլոր անհրաժեշտ քայլերը՝ այն բացահայտելու համար։ Սակայն քննություն որպես այդպիսիք չի արվել, փոխարենը՝ չարագործներն են մանրակրկին պլանավորել հերթական գողությունը։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում

The post Չարագործը ՔԿ շենքում է մնացել մոտ 16 ժամ. 590.000 դոլարի հափշտակության առաջին փորձը եղել է դեկտեմբերին. «Փաստինֆո» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте