Մի ամբողջ սերունդ մեծացել է՝ հնարավորություն չունենալով հասկանալու, թե ինչպիսի աշխարհում է ապրում․ «Հայացք Երևանից»
Ըստ էության, նոր իրողություններում գործելու՝ ազգի հազվագյուտ հնարավորությունն ի սկզբանե բաց թողնվեց: Եվ հետո իրավունքներից հրաժարվելու ուղեգիծ հաստատվեց եւ Արցախի անկախությունը ճանաչելու քայլը ներկայացվեց որպես մահացու սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը։ Արդյունքում՝ 1994-ի պատերազմին հաջորդած՝ երկու հանրապետությունների տեսքով Հայաստանի պետականության ձեւավորումից քառորդ դար անց Արցախը տրվեց թշնամուն՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ, համապատասխանաբար, անվտանգության շրջանակներում «լեգիտիմություն» ձեռք