Ռուբեն Վարդանյանի փաստաբանն իր մեկնաբանությամբ փաստում է՝ գործ ունենք մի մեղադրանքի հետ, որը անհիմն է. Սիրանուշ Սահակյան
Բաքվի ռազմական դատարանում Ռուբեն Վարդանյանի ազգությամբ հրեա փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարում է, որ իր պաշտպանյալի դեմ Ադրբեջանի դատախազության ներկայացրած նյութերի վերլուծությունը վեր է հանել իրավական մի շարք լուրջ խնդիրներ։ Փաստաբանն անհրաժեշտ է համարում դրանց դատական մանրակրկիտ քննությունը, ըստ էության, փաստելով, որ նախկին պաշտոնյային վերագրվող արարքները նրա հետ կապ չունեն:
Մեղադրական եզրակացության վերաբերյալ Բերմանի մեկնաբանությունը հրապարակել է Վարդանյանի ընտանիքը՝ Ֆեյսբուքի...