ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար, արդյունավետ աշխատանք մաղթել Հունգարիայում դիվանագիտական առաքելության ընթացքում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Հանրապետության նախագահը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր