Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ․ Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը, պատասխանելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի գրառմանը, տեղեկացրել է, որ Երևան քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ, հանդես են եկել հայտարարություններով և հրապարակումներով, որոնք կարող են քաղաքացիներին մոլորության մեջ գցել՝ տպավորություն ստեղծելով, թե քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը այլևս ուժը կորցրել է և կարելի կայանման համար չվճարել։ Տեղեկացնում եմ, որ նշված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում և գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ»,- գրել է Կոստանյանը։
The post Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ․ Հայկ Կոստանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.