ԵՄ-ն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները Միջազգային քրեական դատարանի չորս դատավորների դեմ
Եվրամիությունն այսօր դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները Միջազգային քրեական դատարանի չորս դատավորների դեմ։
«Այդ դատարանը պատասխանատվության է ենթարկում աշխարհի ամենածանր հանցագործությունների համար մեղավոր անձանց և ձայնի իրավունք է տալիս զոհերին»,- X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ԵՄ արտգործնախարար Կայա Կալասն էլ պնդել է, թե Բրյուսելը կշարունակի աջակցել Միջազգային քրեական դատարանին՝ պաշտպանելով կառույցի անկախությունը։
ԱՄՆ վարչակազմը մի շարք պատժամիջոցներ է...