Ռուսաստանը 215 ԱԹՍ-երով և հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա. կան զոհեր ու վիրավորներ
Ռուսաստանը հունիսի լույս 7-ի գիշերը 215 անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա, ասվում է ուկրաինական բանակի հայտարարության մեջ։
Խարկովի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով գործարան է վնասվել, հրդեհ է բռնկվել։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել, ասել է Խարկովի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Քաղաքի թաղամասերից մեկում ԱԹՍ-ը հարվածել է ինը հարկանի բնակելի շենքի։ Երեք մարդ մահացել է, ևս 17-ը՝ վիրավորվել։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել մեկ...