ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր ևս կհանդիպեն Լոնդոնում. Reuters
ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները այսօր Լոնդոնում կշարունակեն առևտրային բանակցությունները, հայտնում է Reuters-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ այսօր կողմերը կփորձեն առաջընթացի հասնել այնպիսի ապրանքների արտահանման վերահսկման հարցում, ինչպիսին են հազվագյուտ մետաղները։
ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են Լոնդոնի շքեղ Լանկաստեր Հաուսում։
ԱՄՆ պատվիրակությանը գլխավորում են ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և առևտրային ներկայացուցիչ Ջեյմսոն...