Հայ առաքելական եկեղեցին իր ժողովրդին ներքաշում է աղետների և վտանգների մեջ․ Փաշազադե. «Ազատություն»
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղել, որում Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է «մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ»:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները», – ասված է Փաշազադեի նամակում, փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
The post Հայ առաքելական եկեղեցին իր ժողովրդին ներքաշում է աղետների և վտանգների մեջ․ Փաշազադե. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.