World News

Դատապարտում ենք Իրանի դեմ միակողմանի հարձակումը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում հրապարակված գրառմամբ դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը: 

«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ՝ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»,- նշված է գրառման մեջ: 

The post Դատապարտում ենք Իրանի դեմ միակողմանի հարձակումը. ՀՀ ԱԳՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте