World News

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կայցելի Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին կայցելի Թուրքիա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կայցելի Թուրքիա։ Թուրքիայի նախագահի կողմից հրավեր է եղել։ Այցի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային բոլոր քայլերը»,- նշեց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահն այս այցը պատմական է համարում։  

Սիմոնյանը նաև ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր պատերազմի հետ կապված ռիսկերը մինիմալ են, և Հայաստանի իշխանությունները դրանք ընդհանրապես չեզոքացնելու ուղղությամբ գործուն քայլեր են անում։ ԱԺ նախագահի խոսքով՝ վարչապետի սպասվելիք այցը Թուրքիա նույնպես այդ քայլերից մեկն է։ 

The post Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կայցելի Թուրքիա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте