World News

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՊՆ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

The post Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՊՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте