Թրամփի բանագնացը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Belta պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են աշխարհում տիրող քաղաքական իրավիճակը և Բելառուսի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները։
Բելառուսական կիսապաշտոնական "Пул Первого" տելեգրամյան ալիքը, վկայակոչելով նախագահական աշխատակազմի իր աղբյուրին, գրում է, որ հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում։ Այլ մանրամասներ առայժմ չեն...