Կարապետյանի փաստաբանները կզբաղվեն Հայաստանի ՔԿՀ–ներում վերջին 7 տարում գտնվողների գործերով
Այսօրվանից գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի բազայի վրա կհրավիրվեն փաստաբաններ, որոնք կաջակցեն և կփորձեն վերանայել վերջին 7 տարվա ընթացքում հայաստանյան ՔԿՀ–ներում գտնվող անձանց խախտված իրավունքները։ Այս մասին իր փաստաբանական թիմի միջոցով տարածած հայտարարության 2–րդ մասում ասել է Կարապետյանը, որը հունիսի 18–ից գտնվում է «Արմավիր» ՔԿՀ–ում։