«Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանը ասելու է «Զանգեզուրի միջանցքը» բացվեց». Փաշինյանը հորդորում է պատրաստ լինել դրան
Երբ բացվի իր կառավարության առաջ քաշած տարածաշրջանային ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկը», Ադրբեջանն ասելու է, թե բացվեց իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը», Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ պետք է պատրաստ լինել դրան:
«Էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց: Սրան էլ պետք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանության (ներքո), իրանցն էլ ... և...