Իսրայելը երախտապարտ է Թրամփին
Իսրայելը ողջունում է Իրանի դեմ պատերազմին միանալու՝ նախագահ Թրամփի որոշումը։ «Նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները ի ցույց դրեցին իրենց հզորությունը»,-հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Թրամփն «այսօր իր անունը ոսկե տառերով գրեց պատմության գրքերում», - հավելել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը:
Այս հարցում իշխանության հետ համակարծիք է նաև Իսրայելի ընդդիմությունը։ «Դա ճիշտ քայլ էր Իսրայելի և համաշխարհային անվտանգության համար»,-պնդել է Նեթանյահուի կոշտ քննադատ Յաիր Լապիդը:...