Ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. Գարեգին Բ
«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղացական արշավ». Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր այսպես բնորոշեց վերջին շաբաթների իրադարձությունները, պնդելով, թե այդ արշավը լրջագույն սպառնալիք է ոչ միայն ազգային միաբանությանը, այլև ուղիղ հարված հայոց պետականությանը:
«Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին: Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել մեր ազգային կյանքում: Այսօր էլ նման տագնապալի օրեր ենք...