World News

Աշխարհը՝ երրորդ համաշխարհայինի շեմին, Փաշինյանը՝ մոմի բիզնեսի դարդով

Հունիսի 22-ին՝ այն նույն օրը, երբ 1941 թվականին Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, ԱՄՆ-ն հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին։ Սա առաջին ուղիղ ռազմական գործողությունն է, որով ԱՄՆ-ն ներգրավվում է Իրանի դեմ պատերազմի մեջ։

Այսօր աշխարհը արթնացավ այն զգացողությամբ, որ սա կարող է դառնալ երրորդ համաշխարհային բախման սկիզբը։

Եթե միջուկային օբյեկտներից տեղի ունենա արտահոսք, ռադիացիոն ազդեցությունը կարող է տարածվել ողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ։ Իսկ եթե որևէ մեկին թվում է, թե այս ամենը մեզ չի վերաբերում, արժե իմանալ, որ ուղիղ գծով հեռավորությունը Ֆորդոյի միջուկային կենտրոնից (34.8856° N, 50.9961° E) մինչև Հայաստանի սահման ընդամենը 653 կմ է։

Բայց սա միակ վտանգը չէ։ Լայնածավալ ռազմական էսկալացիայի դեպքում, եթե Իրանի 90 միլիոնանոց բնակչության ընդամենը մեկ տոկոսը շարժվի Հայաստանի ուղղությամբ, երկրում կառաջանա հումանիտար ճգնաժամ, որը ուղղակի կառավարելի չի լինի։ Հայաստանը չունի համապատասխան ենթակառուցվածքներ, ռեսուրսներ կամ կառավարման կարողություն՝ նման ճնշման դիմակայելու համար։

Ամենակարևորն այն է, որ այս տարածաշրջանային ապակայունացումը և միջազգային ուշադրության շեղումը կարող են օգտագործվել Ադրբեջանի կողմից՝ Սյունիքի կամ այլ ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելու համար։

Այս պահին ակնհայտ է, որ Հայաստանը չունի որևէ գործունակ անվտանգության մեխանիզմ։ Իսկ նման սրացումների պայմաններում աշխարհը պարզապես չի ունենա ժամանակ և հնարավորություն՝ Հայաստանով զբաղվելու։ Մանավանդ, որ Իրանի դոմինանտ դերը շիա աշխարհի ինքնության համակարգում կարող է բախման մեջ ներքաշել բազմաթիվ այլ պետություններ։ Պատերազմը կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից։

Այս ֆոնին, երբ աշխարհում ամեն ինչ շարժման մեջ է, երբ շատ երկրներ արդեն ռազմական պատրաստության ռեժիմում են, Հայաստանի վարչապետի առավոտյան առաջին հրապարակային արձագանքը վերաբերում էր մոմերի բիզնեսին, եկեղեցականների ընտանիքներին ու վեղարներին։

Աստված պաշտպանի Հայաստանը: Կամ ինչպես սաղմոսներով սիրում է խոսել Փաշինյանը. «Աստված մեր ապավենն է և զորությունը», Սաղմոս 45:2։

Մարի Ներսեսյան

MediaLab.am

The post Աշխարհը՝ երրորդ համաշխարհայինի շեմին, Փաշինյանը՝ մոմի բիզնեսի դարդով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте