World News

Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել. Արամ Վարդևանյան. Alpha News

Ուշագրավ է այն, որ նշված դատավորի անուն ազգանունը ընդհանրապես կարող էր հանված լինել մակագրման համակարգի բաշխման ցանկից: Սակայն զարմանալի չէ, որ հենց Սամվել Կարապետյանի կալանքի վերացման հարցում, ոչ միայն Արմեն Դանիելյան անուն ազգանունը չէր հանվել, այլ հենց հնարավոր է իրեն է մակագրվել: Այդ իմաստով պարզ է դառնում, ոնց է ստացվում, որ Առաջին ատյանի դատարանն աննախադեպ կերպով 24 ժամից պակաս ժամկետում հունիսի 20-ին գործի նյութերն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ մակագրման: Սա նշում եմ նրա համար, որ երբևէ դեպք չի եղել, որ բողոքի մուտքագրման պահից 24 ժամից նույնիսկ պակաս ժամանակահատվածում այն հասանելի լինի Վերաքննիչ դատարանին ու մակագրվի: Նման զարգացումները նման են արդար դատաքննության իրավունքը ծաղրի ենթարկելուն և չեն կարող պատահականություն լինել:

Читайте на сайте