ԲԴԽ նախագահը գտնում է, որ ԵՄ դեսպանը ՀՀ դատական համակարգի նկատմամբ սրտացավ վերաբերմունք ունի
Զրուցակիցները շոշափել են նաև դատարանների բեռնվածությանը, դատավորների բարեվարքությանը, նրանց պարտադիր ու ընթացիկ վերապատրաստումների արդյունավետությանը վերաբերող թեմաներ։ ԲԴԽ նախագահը հիշատակել է Եվրոպական միության աջակցության արդյունքում դատական ծառայողներին վերապատրաստման, կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ իրականացված ծրագրերը: ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդարադատության ոլորտին առնչվող, օրենսդրական որոշ նախագծերի դրույթներ՝ մատնանշելով ԲԴԽ-ին անմիջականորեն և հարակից առնչակցություն ունեցող առաջարկությունները։ Այս համատեքստում ԲԴԽ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ երկրների հետ բաց երկխոսության կարևորությունը, հավաստիացրել, որ դատական իշխանության կատարելագործումն իրավական պետության առաջնահերթություններից է։