Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. գրասենյակը հերքում է ՌԴ ԱԴԾ-ի հայտարարությունը
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գրասենյակի հայտարարությունը․
«Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ: Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:
Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել: Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»։
Հիշեցնենք,որ ՌԴ ԱԴԾ-ն (ФСБ) այսօր հայտարարել է,որ «Алроса» ընկերությունից գողացված բարձրորակ տեխնիկական ադամանդներն համակարգված կերպով տեղափոխվել են Հայաստան՝ ընկերություն, որի շահառուն է գործարար և ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
The post Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. գրասենյակը հերքում է ՌԴ ԱԴԾ-ի հայտարարությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.