World News

«Алроса»-ից գողացված ադամանդներն ուղարկվել են հայ պատգամավորի ընկերություն. ՌԴ ԱԴԾ

Ռուսաստանի Դաշնության ՌԴ ԱԴԾ-ն (Անվտանգության դաշնային ծառայություն` ФСБ) հայտնում է, որ «Алроса» ընկերությունից գողացված բարձրորակ տեխնիկական ադամանդներն համակարգված կերպով տեղափոխվել են Հայաստան՝ ընկերություն, որի շահառուն է գործարար և ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ ՌԴ ԱԴԾ-ն(ФСБ) և Ռուսաստանի Քննչական կոմիտեն բացահայտել և կասեցրել են մի խումբ անձանց գործունեություն, որոնք կազմակերպված ձևով զբաղվել են ադամանդների հափշտակությամբ, ապօրինի իրացմամբ և մաքսանենգ տեղափոխմամբ դեպի Հայաստանի Հանրապետություն։

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ գործում ներգրավված են եղել մի քանի անձինք, այդ թվում՝ «Алроса»-ի աշխատակցուհի, իսկ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական ադամանդի հումք, դրամական միջոցներ և զարդեր։

Ադամանդները, ըստ ՌԴ ԱԴԾ-ի, մատակարարվել են Հայաստանում գործող «АДМ Даймонд» ՍՊԸ-ին, որի շահառուն է Խաչատուր Սուքիասյանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը:

The post «Алроса»-ից գողացված ադամանդներն ուղարկվել են հայ պատգամավորի ընկերություն. ՌԴ ԱԴԾ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте