Իրանը հրթիռներ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա
Իրանը պատասխանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծություններին Քաթարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա վեց բալիստիկ հրթիռ արձակելով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաներին։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում հայտնել է, որ Իրանը վեց հրթիռ է արձակել Քաթարում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Նմանատիպ տեղեկատվություն է հաղորդել նաև Haaretz թերթը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
Պայթյուններ են լսվել Քաթարի մայրաքաղաք Դոհայում, հաղորդում են TASS-ը և Reuters-ը։...