World News

ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող ադրբեջանցի ակտիվիստը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում

ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող ադրբեջանցի ակտիվիստը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։Այս մասին հայտնում է Ջեմնյուզը:

Բահրուզ Սամեդովին մեղադրանք է առաջադրվել պետական ​​դավաճանության հոդվածով։ Սամեդովը չի ընդունում մեղքը և հերքում է մեղադրանքները։ Նա իր ցուցմունքում նշել է, որ չնայած իրեն մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ, դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։

Հունիսի 21-ին Սամեդովը ինքնասպանության փորձ է կատարել՝ ի նշան մեղադրողի կողմից պահանջված պատժաչափի դեմ բողոքի։ Նրան վերջին պահին փրկել է խցակիցը։ Հունիսի 19-ից էլ Սամեդովը հացադուլ է իրականացնում։

The post ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող ադրբեջանցի ակտիվիստը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте