Մոսկվայի մարզում ԱԹՍ հարձակման հետևանքով կա երկու վիրավոր
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է անցած գիշեր անօդաչու թռչող սարքի հարվածի մասին: Անօդաչու սարքերից մեկը հարվածել է Կրասնոգորսկի բնակելի շենքին, և բնակարանը հրդեհվել է: Երկու մարդ վիրավորվել է, հայտնել է շրջանի ղեկավարը։
Անօդաչու սարքի հարվածի հետևանքով հրդեհվել է 17-րդ հարկի բնակարաններից մեկը, նշել է Վորոբյովը: Մարզի ղեկավարի խոսքով՝ շենքից տարհանվել է մոտ 100 մարդ, այդ թվում՝ 30 երեխա։
Մոսկվայի մարզի նահանգապետը նաև հայտնել է, որ մինչև այդ խոցվել են երկու ԱԹՍ...