World News

Ռուսական կողմը ԱԹՍ-երով հարվածել է Սումիի մարզին, կան զոհեր

Անցած գիշեր ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինայի Սումիի մարզին։ Տեղական իշխանությունները հայտնել են երեք զոհի մասին։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ ռուսական բանակը մի շարք հարվածներ է հասցրել Վերխնեսիրովատսկայա համայնքի բնակավայրերից մեկին։

Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ հրետակոծության հետևանքով զոհվել են տղամարդ, կին և ութամյա տղա։

Փլատակների տակից դուրս են բերվել ևս երեք մարդ և հոսպիտալացվել։...

Читайте на сайте