Թրամփը հույս է հայտնել, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անժամկետ կլինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, որի մասին նա հայտարարել էր ավելի վաղ, անժամկետ կլինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ին տված հեռախոսային հարցազրույցում։
«Ես կարծում եմ, որ հրադադարն անժամկետ կլինի։ Այն հավերժ կշարունակվի», – ասել է նա NBC News-ին։
Թրամփը նաև նշել է, որ իր կարծիքով, պատերազմը լիովին ավարտվել է։
«Ես չեմ կարծում, թե նրանք երբևիցե կրկին կրակ կբացեն միմյանց վրա», – ասել է ԱՄՆ նախագահը։
The post Թրամփը հույս է հայտնել, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անժամկետ կլինի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.